Լրահոս

20.05.2012 08:56


«Չելսին» առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող

«Չելսին» առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող

Մայիսի 19-ին` Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում կայացած եզրափակիչ Չեմպիոնների լիգայի եզրզփակիչ խաղում Լոնդոնի «Չելսին» հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում «Բավարիան» ուներ ակնհայտ տարածքային և խաղային առավելություն: Սակայն, ընդմիջման թիմերը գնացին 0:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: «Բավարիան» ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն, լոնդոնցիներն իրենց բնորոշ ոճով հուսալի պաշտպանվում էին:

Այնուհանդերձ, 83-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գլխի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը:
Մյունխենցիների հրճվանքը երկար չտևեց. հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Դիդյե Դրոգբան անկյունայինի խաղարկման արդյունքում խփեց լոնդոնցիների պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց` 1:1 հաշվով:

Լրացուցիչ ժամանակի սկզբնամասում Դիդյե Դրոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: «Չելսիի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը որսաց գնդակը: Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով: Չեմպիոնների լիգայի հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարիով: Այն ավելի դիպուկ իրացրեցին «Չելսիի» խաղացողները:

«Բավարիայից» վրիպեցին Իվիցա Օլիչն ու Բաստիան Շվայնշտայգերը: Ֆիլիպ Լամը, Մարիո Գոմեսն ու Մանուել Նոյերը դիպուկ գտնվեց: «Չելսիից» վրիպեց միայն Խուան Մատան: Դավիդ Լուիսը, Դիդյե Դրոգբան, Ֆրենկ Լեմպարդն ու Էշլի Քոուլն անվրեպ իրացրեցին հարվածները:

«Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ Լոնդոնի «Չելսիին» պատմության մեջ առաջին առաջին անգամ հաջողություն հասավ այս հեղինակավոր մրցաշարում:

Այս խորագրի վերջին նյութերը