Լրահոս

31.05.2012 09:25


Երկու բեևեռ ՀՀԿ խմբակցությունում

Երկու բեևեռ ՀՀԿ խմբակցությունում

«Երկիր»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում խմորումները շարունակվում են: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ խմբակցությունում երկու բևեռ է ձևավորվում: Մի բևեռը «բուն ՀՀԿ-ականներն» են, մյուսը՝ «ներգրավվածները»: 


«Այսինքն՝ այն պատգամավորները, որոնք այլ ուժերի ներկայացուցիչներ են, բայց խորհրդարան են անցել ՀՀԿ համամասնական ցուցակով: ՀՀԿ-ականները բարիդրացիաբար չեն տրամադրված նրանց հանդեպ և չեն ընդունում այդպիսի քաղաքական գործիչների առկայությունն իրենց ցուցակում: 
Երեկ ԿԸՀ-ում՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ, նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ ՀՀԿ անդամ պատգամավորների և այդ մարդկանց միջև ընդհանուր շփումը սառն էր»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը