Լրահոս

31.05.2012 13:13


Սամվել Ալեքսանյան. «Փակ շուկայի վրա գրված է լինելու Երևան շուկա»

Սամվել Ալեքսանյան. «Փակ շուկայի վրա գրված է լինելու Երևան շուկա»

Այսօր ԱԺ–ում Սամվել Ալեքսանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Փակ շուկայի խնդրին և հայտարարել է, որ ինքը ցանկանում էր կամարները պահել.

–Իրան–իրան քանդվել է, որովհետև 52թ. կառույց է։ Գիշերը տեխնիկա չի մտել շուկայի տարածք։ Գիշերն ընդամենը պատին հենված էր ու կարող էր փուլ գալ ժողովրդի վրա, ընդամենն ապահովել ենք, որ ոչինչ չլինի։  Շենքը շատ վատ վիճակում էր, սեյսմիկները սենց թե նենց ասել էին, որ քանդվելու է, բայց թե ինչի էտ ժամանակ քանդվեց, չեմ իմանում։ Լինելու է մեկհարկանի շուկա, կամարներն էլ վերականգնվելու են։ Շենքի վրա գրված է լինելու «Երևան շուկա»,–ասել է Ս. Ալեքսանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը