Լրահոս

31.05.2012 13:14


Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Հունիսի 2-3-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը` նվիրված Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը:

Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին՝ ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին: 

Այս խորագրի վերջին նյութերը