Լրահոս

31.05.2012 15:11


Սերժ Սարգսյանի «դատարկ դհոլ» արտահայտությունը Գեղամյանին սթափեցրել է

Սերժ Սարգսյանի «դատարկ դհոլ»  արտահայտությունը Գեղամյանին սթափեցրել է

Այսօր խորհրդարանում ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանի հետ զրուցելիս երբ լրագրողները նկատել են, որ նա սովորաբար քննադատողի դերում էր հանդես գալիս, նա հայտարարել է.

–Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական ուղղվածություն է ունենալու։ Այն մարդը, ով անկեղծորեն քննադատում է, իրոք դիմացինի լավն է ուզում, իսկ եթե սխալ քաղաքականության պարագայում գովաբանում է կամ փայլատակող աչքերով ճպճպացնում, ուրեմն նա, ինչպես Աստվածաշնչում են ասում, благими намерениями устлана дорога в ад, դժոխքի ճանապարհ է մղում իր ընկերներին, իր գործընկերներին։ Առավել ևս՝ ՀՀԿ–ի ցուցակում ընդգրկված պատգամավորները կյանքի շատ մեծ փորձ ունեն և բարեկամի քննադատությունը չարախոսությունից կկարողանան տարանջատել։

«7օր»–ի հարցին՝ այսինքն, երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, նրա լա՞վն էր ուզում, Գեղամյանը պատասխանել է.

–Անշուշտ. դրանք սթափեցնող արտահայտություններ էին։

Այնուհետև Գեղամյանը խոսքը փոխել է և սկսել խոսել մեր կայքի մասին.

–Սերժ Սարգսյանը ի՛նձ է քննադատել, ես իրե՛ն եմ քննադատել, բայց այսօր, ի հեճուկս մեր երկրի թշնամիների, մենք բարեկամություն ենք անում և ոչ միայն բարեկամություն ենք անում...

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը