Լրահոս

01.06.2012 14:34


Ձերբակալվել է ոստիկանության գնդապետ

Ձերբակալվել է ոստիկանության գնդապետ


 

 
 

Հունիսի 1-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:

Վերջինս, առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց օրենքով սահմանված վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել և ստացել է 150 հազար դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը