Լրահոս

04.06.2012 09:52


Սորոս. «Եվրագոտին երեք ամիս ժամանակ ունի ճգնաժամը հաղթահարելու համար»

Սորոս. «Եվրագոտին երեք ամիս ժամանակ ունի ճգնաժամը հաղթահարելու համար»

Ամերիկյան հայտնի տնտեսագետ, միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծում է, որ եվրագոտու անդամ պետությունների իշխանությունները մոտ երեք ամիս ժամանակ ունեն եվրոն փրկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «BFM.ru» կայքը։
– Այժմ մենք շրջադարձային փուլում ենք,–նշել է Սորոսը։

Ըստ տնտեսագետի՝ եվրոն փրկելու առաքելության մեջ վճռական դերակատարում պետք է ունենան Եվրոպական կենտրոնական բանկը և Բունդեսբանկը։

Միաժամանակ Սորոսը պաշտպանել է եվրագոտու անդամ՝ տնտեսական առումով  խնդրահարույց երկրներին ու նշել, որ ստեղծված ծանր տնտեսական վիճակի համար պետք է առաջին հերթին մեղադրել ԵՄ կենտրոնական իշխանություններին.

–Կենտրոնը պատասխանատու է արատավոր համակարգ ստեղծելու, անգործուն պայմանագրեր կնքելու և սխալ քաղաքականություն վարելու համար,–ասել է Սորոսը։

Այս խորագրի վերջին նյութերը