Լրահոս

12.06.2012 11:06


Ագնեշկա Հոլանդը` «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր

Ագնեշկա Հոլանդը`  «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր

Երևանի «Ոսկե ծիրան»  9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում կլինի աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը, ում «Խավարում» ֆիլմը կներկայացվի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Փառատոնի շրջանակներում Հոլանդին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար:

Ագնեշկա Հոլանդը ծնվել է 1948թ.: Կինոյի գծով կրթություն ստացել է Պրահայի հռչակավոր ՖԱՄՈՒ կինոդպրոցում: Վերադառնալով Լեհաստան` սկսել է կինոյում իր գործունեությունը` աշխատելով Քշիշտոֆ Զանուսիի և Անջեյ Վայդայի հետ` որպես օգնական, հետագայում` նաև սցենարի հեղինակ: Համահեղինակ է այնպիսի ճանաչված ֆիլմերի, ինչպիսիք են Անջեյ Վայդայի «Դանտոն», «Կորչակ», «Սեր Գերմանիայում», «Առանց ցավազրկման» և այլն, ինչպես նաև և Քշիշթոֆ Կեսլյովսկու «Երեք գույն»–ը: 1970-ականներից ստեղծում է իր հեղինակային ֆիլմերը, և արդեն 1978թ. իր առաջին լիամետրաժ «Գավառական արտիստները» ֆիլմի համար արժանանում Կաննի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍՍԻ ժյուրիի մրցանակի:  

Այս խորագրի վերջին նյութերը