Լրահոս

12.06.2012 12:52


Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի

Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի
Հունիսի 11-ին՝ ժամը 22։20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ   «Աբովյան»  բժշկական կենտրոն է տեղափոխվել 1985թ. ծնված Դավիթ Առաքելյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։50-ի սահմաններում, անհայտ մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին  և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը