Լրահոս

12.06.2012 12:40


Բախվել են մեքենաներ

Հունիսի 11-ին Արագածոտնի մարզից ահազանգ է ստացվել, որ ժամը 14։30-ի սահմաններում Թալինի Տերյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի  042 ԼԼ 03 պ/հ (վարորդ` 1983թ. ծնված Արմեն Բարսեղյան) և «ԳԱԶ-3110» մակնիշի 05 ՍԼ 019 պ/հ (վարորդ` 1962թ. ծնված Հովհաննես Խաչատրյան)  ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Ա. Բարսեղյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալինի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

***

Նույն օրը՝ ժամը 22։29-ին, Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս  չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՕԼ 331 պ/հ և «ՎԱԶ-2121» մակնիշի 27 ՍՏ 720 պ/հ ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1989թ. ծնված Տիգրան և ուղևոր` 1990թ. ծնված Էդգար Թադևոսյաններին: Վերջիններս ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղա­փոխվել Հրազդանի հիվանդանոց: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1991թ. ծնված Գևորգ Մարկոսյանը և ուղևոր` 1991թ. ծնված Լյուդվիգ Նազարյանը, նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նույն հիվանդանոց;

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը