Լրահոս

13.06.2012 10:29


Վարշավայում ծեծկռտուքից հետո ոստիկանությունը 13 ռուսաստանցու է կալանավորել

Վարշավայում ծեծկռտուքից հետո ոստիկանությունը 13 ռուսաստանցու է կալանավորել

Երեկ Վարշավայում «Եվրո–2012»–ի Ռուսաստան–Լեհաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ երկրպագուների միջև ընդհարում է տեղի ունեցել։ Ոստիկանությունը ծեծկռտուքի 140 մասնակցի է կալանավորել, այդ թվում՝ 13 ռուսաստանցու։

Ռուսաստան–Լեհաստան խաղից առաջ, որն ավարտվեց 1։1 հաշվով, ռուս և լեհ երկրպագուներին հանդարտեցնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ կիրառել և նույնիսկ մի քանի նախազգուշական կրակոց արձակել։

Այս խորագրի վերջին նյութերը