Լրահոս

13.06.2012 16:22


Սոբչակը զուգարան է գնացել դիմակավորված տղամարդու ուղեկցությամբ

Սոբչակը զուգարան է գնացել դիմակավորված տղամարդու ուղեկցությամբ

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն անդրադարձել է Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների շրջանակներում իր բնակարանում կատարված խուզարկությանը և հայտարարել, թե դա հաշվեհարդար էր։

Խուզարկության ժամանակ Սոբչակի բնակարանում 1,5 մլն եվրո ընդհանուր պարունակությամբ ծրարներ էին հայտնաբերվել։ Այդ գումարի ծագման մասին մի քանի ժամ տևած հարցաքննության ժամանակ հաղորդավարուհին ասել է, թե իր վաստակածն է, և ընդգծել՝ ինքը լավ է վաստակում, ինքն էլ որոշում է, թե դրանք որտեղ և ինչի մեջ պահել։

Սոբչակը նաև ասել է, թե իր բնակարանից առգրավել են տեխնիկայի բոլոր միջոցները, իսկ խուզարկության ընթացքում ստիպված է եղել զուգարան գնալ ինքնաձիգով զինված և դիմակավորված տղամարդու ուղեկցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը