Լրահոս

15.06.2012 11:51


Բնակիչներն օձ են նկատել

Բնակիչներն օձ են նկատել

Հունիսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին:

Մասնավորապես օձեր են նկատվել`  Երևանի թիվ 87 մանկապարտեզի մոտ, թիվ 9 մանկական պոլիկլինիկայի մոտ, Շիրակի մարզում` Գյումրիի Շիրակացի 61 թաղամասի 17 շենքի մոտ:

Դեպքի վայրեր են մեկնել օպերատիվ խմբեր, փրկարարական ջոկատներ ու հատուկ մասնագետը:

Տարածքների ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

 ***

Հունիսի 14-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի 26-րդ փողոցի 23/1 տան բնակիչներն օձ են նկատել:

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խումբն և հատուկ մասնագետը, որոնք օձին հայտնաբերել և տեղափոխել  են անվտանգ տարածք:

 

***

Նույն օրը, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հրազդանի Չարենցի նրբանցքի 14 տան բնակիչները մոտակայքում օձ են նկատել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը