Լրահոս

16.06.2012 13:10


Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնակատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնակատարին

Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ջասթին Բադդը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Այս խորագրի վերջին նյութերը