Լրահոս

16.06.2012 14:14


ԱՄՆ հետախուզություն. «Ռուսական ռազմանավը շարժվում է դեպի Սիրիա»

ԱՄՆ հետախուզություն. «Ռուսական ռազմանավը շարժվում է դեպի Սիրիա»

Ամերիկյան հեռուստաալիքները, հղում անելով երկրի հետախուզական աղբյուրներին, հայտնում են, որ ԱՄՆ–ը ուշադիր հետևում է ռազմամթերքով բեռնված Սիրիա ուղևորվող ռուսական ռազմանավի շարժին։

«Միացյալ Նահանգների հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը ռազմանավը ուղարկել  է՝ պաշտպանելու սիրիական Տարտուսում տեղակայված ՌԴ ռազմածովային ուժերի հենակետը»,-SNN հեռուստաընկերությանը հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները։

Նրանք պնդում են, որ համաձայն հետախուզական արբանյակներից արված լուսանկարների՝ դա «Նիկոլայ Ֆիլչենկով» ռազմանավն է։ Ամերիկյան հետախուզությունը առայժմ չի կարող ասել, թե որքան ռազմածովային է կա նավի վրա։ Հայտնի է միայն, որ «Նիկոլայ Ֆիլչենկով»-ը կարող է տեղափոխել մինչև 700 տոննա բեռ և 300 զինծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը