Լրահոս

29.05.2009 19:36


Արթուր Աբրահամը մենամարտելու է ազգությամբ թուրք բռնցքամարտիկի հետ

Արթուր Աբրահամը մենամարտելու է ազգությամբ թուրք բռնցքամարտիկի հետ

IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 27-ին իր տիտղոսը պաշտպանելու է ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հետ մենամարտում։ Աբրահամը ծրագրել էր հանդիպել պարտադիր հավակնորդ Ջովանի Լորենցոյի հետ։ Սակայն այն բանից հետո, երբ մենամարտի վերաբերյալ բանակցությունները մտան փակուղի, IBF-ը հավանություն է տվել Օրալի թեկնածությանը։ Մենամարտը կայանալու է Բերլինում։ «Ուրախ եմ, որ կրկին Բեռլինի ռինգում եմ պայքարելու։ Մենամարտի դուրս եմ գալու իմ լավագույն մարզավիճակում և հույսով եմ, որ երկրպագուները կաջակցեն ինձ»,-ասել է Աբրահամը։

 

Այս խորագրի վերջին նյութերը