Լրահոս

21.06.2012 13:10


Հոգեբան. «Եթե այս տեմպերով շարունակվի, Հայաստանը կդատարկվի»

Հոգեբան. «Եթե այս տեմպերով շարունակվի, Հայաստանը կդատարկվի»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով հարցին, թե ինչու են մեր քաղաքացիները արտագաղթում Հայաստանից, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն ասել է, թե շատ են գործոնները, որոնք հայ մարդուն հարկադրում են արտագաղթել։ «Արտագաղթը կանխելու համար հարկավոր է ուժեղ պրոպագանդա տանել` բացելով հոգեբանական, սոցիոլոգիական կենտրոն, որտեղ կարելի է երկրից արտագաղթող մարդկանց հետ աշխատանք տանել: Արտագաղթի պրոբլեմը պատերազմին հավասար պրոբլեմ եմ համարում: Եթե այս տեմպերով շարունակվի, Հայաստանն, իրոք, կդատարկվի»,–նշել է հոգեբանը։

Ասուլիսին մասնակցող մեկ այլ բանախոս՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էլ նշել է, որ հայ սոցիոլոգները հիմնավորում են, թե Հայաստանում տիրող իրավիճակը դեպուուլյացիա է` բնաթափում, այլ ոչ թե միգրացիա։ «Պատճառները բազմաթիվ են։ Հարկավոր է համալիր հետազոտություն անցկացնել` ներառելով քաղաքագետների, հոգեբանների, սոցիոլոգների ու պարզել բոլոր պատճառները, թե ինչու են մարդիկ լքում Հայաստանը: Հարկավոր է պետական մակարդակով զբաղվել այս խնդրով ու կանխել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը