Լրահոս

22.06.2012 10:36


Շուշան Պետրոսյանը չգիտեր՝ ինչին է կողմ քվեարկում. ԱԺ նախագահը հատուկ նրա համար կրկնել է հարցը

Շուշան Պետրոսյանը չգիտեր՝ ինչին է կողմ քվեարկում. ԱԺ նախագահը հատուկ նրա համար կրկնել է հարցը

Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության է դրվել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ Առաջին փորձից, սակայն, ոչ բոլորին է հաջողվել քվեարկել։ Պատգամավորներ Արտաշես Գեղամյանի, Լյուդմիլա Սարգսյանի և էլի մի քանիսի կոճակը չի աշխատել։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀԿ–ական նորաթուխ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին՝ հարցնելով՝ դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ։

–Ինչի՞ն,–զարմացած արձագանքել է Շ. Պետրոսյանը, ինչը մյուս պատգամավորներին բավականին զվարճացրել է։

–Նորից ընթերցում եմ հարցը, քանի որ Շուշան Պետրոսյանը չգիտեր՝ ինչի մասին է։ Հատուկ ձեզ համար,–ընդգծել է ԱԺ նախագահը։

Երրորդ փորձից հետո միայն խորհրդարանը 101 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունել է վերոնշյալ նախագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը