Լրահոս

27.06.2012 12:52


Երգահան. «Արտագաղթածներն էլ ինքնասպան կլինեին»

Երգահան. «Արտագաղթածներն էլ ինքնասպան կլինեին»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում ինքնասպանությունների թիվն անհանգստացնող է համարում և ահազանգում.

Ինքնասպանությունները, մանկապղծությունը, ծերերի հանդեպ բռնությունները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, և օր չի անցնում, որ մեր հասարակությունում նման դեպքեր չգրանցվեն։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա հատկապես ինքնասպանությունները կապել  է հասարակության անելանելի վիճակի գիտակցման հետ.

Հասարակության շարժիչ ուժը հեռանում է Հայաստանից։ Վակուում է առաջանում։ Հասկանալի է, որ դժվարագույն վիճակում հայտնված մարդիկ այլ ելք չունեն, քան ինքնասպանության դիմելը։ Այն մարդիկ, ովքեր կարող էին համարվել միջին խավ, նրանք արտագաղթել են։ Այդ շերտի հեռանալով հիմա այս վիճակին ենք հասել։

Ասուլիսի մյուս բանախոս, երգահան Արտավազդ Բայաթյանն էլ նկատել է, որ եթե մարդուն հասցնում են անպետքության զգացողության, նա ինքնասպանությունից բացի այլ ելք չի ունենում.

–Արտագաղթած բոլոր մարդիկ եթե մնային, կա՛մ սպանելու էին, կա՛մ ինքնասպան էին լինելու, և մենք հարյուրհազարավոր մարդկանց ինքնասպանություններ կտեսնեինք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը