Քաղաքական

27.06.2012 16:54


Տիգրան Ուրիխանյանի պատասխանը Խոսրով Հարությունյանին

Տիգրան Ուրիխանյանի պատասխանը Խոսրով Հարությունյանին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԲՀԿ-ի մասին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն  ասել էր, թե ԲՀԿ-ն կայացման լուրջ փուլ է ապրում, և իրենց բոլորի շահերից է բխում, որ այդ ուժն իրականում վերածվի լուրջ թիմի: «1lur.am»-ի լրագրողի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով Հարությունյանի այս արտահայտությունը, ասել է.

«Ուղղակի ուզում եմ խորհուրդ տալ փոքրիկ կուսակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանք զուսպ ու կոռեկտ արտահատվեն նվազագույնը կես միլիոնի հասնող մեծ քաղաքական ուժերի հասցեին։ Եթե հաջողվել է պարոն Հարությունյանին այլ կուսակցության միջոցով հասնել խորհրդարան, դա չի նշանակում, որ նրան իրավունք է վերապահվում նման արտահայտություն անելու»,-ընդգծել է Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Խոսրով Հարությանյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան անցավ:

Այս խորագրի վերջին նյութերը