Լրահոս

28.06.2012 12:04


Իրեն, կնոջը և կնոջ եղբոր կնոջը նռնակով սպանածի բնակարանում փամփուշտ և ինքնաձիգի պահունակ է հայտնաբերվել

Իրեն, կնոջը և կնոջ եղբոր կնոջը նռնակով սպանածի բնակարանում փամփուշտ և ինքնաձիգի պահունակ է հայտնաբերվել
Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նավուր  գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Վալենտին Սարգսյանը նռնակ է պայթեցրել 1950թ. ծնված Բորիս  Պետրոսյանի  տանը:  Պայթյունի հետևանքով ինքը, կինը` 1952թ. ծնված Լեանետա Պետրոսյանը,  և կնոջ եղբոր կինը` 1951թ. ծնված Թամարա Հարությունյանը, տեղում մահացել են:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Վալենտին Սարգսյանը գնացել է կնոջ եղբոր` Բորիս  Պետրոսյանի  տուն, որտեղ վիճաբանության մեջ է մտել կնոջ  հետ, այնուհետև գրպանից հանել է նռնակը և պայթեցրել, ինչի հետևանքով ինքը, Լ. Պետրոսյանը և Թ. Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Բ. Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվուն է նախաքննություն:
 
***
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով Վալենտին Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 7 և 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ, իսկ ննջասենյակի պահարանում 25 գ կանեփանման կանաչ զանգված և 70 սմ բարձրությամբ, 5 կգ ընդհանուր կշռով 90 կանեփանման բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը