Քաղաքական

06.07.2012 10:50


Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տվել մեկ անգամ ևս ընթերցել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տվել մեկ անգամ ևս ընթերցել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

«Առավոտ»–ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է Քոչարյան-ԲՀԿ կապի մասին խոսակցություններին։ Նա ընդգծել է՝ իրենք այդ մասին այնքան են խոսել, որ ամենաանընկալունակ մարդն էլ պիտի հասկացած լիներ: Այնուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանը այդպես մտածող մարդկանց խորհուրդ է տվել մեկ անգամ ևս վերընթերցել այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի՝ մի քանի ամիս առաջ տրված հարցազրույցը, որտեղ հստակ մատնանշվում է, թե որ կուսակցության հետ են եղել Ռոբերտ Քոչարյանի իրական և շատ ամուր ու սերտ առնչությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը