Լրահոս

09.07.2012 15:58


Գովազդատուներին կոչ են անում չֆինանսավորել ցածրաճաշակ հաղորդումներն ու սերիալները

Գովազդատուներին կոչ են անում չֆինանսավորել ցածրաճաշակ հաղորդումներն ու սերիալները

Հայաստանի Հանրային խորհրդի Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հեռուստաեթերը մաքրելու նախաձեռնության հեղինակները պնդել են, որ հեռուստաընկերությունների՛ դեմ չեն պայքարում։ Վահրամ Միրաքյանը, օրինակ, գովազդատուներին կոչ է արել ներդրումները չուղղել անորակ, ցածրաճաշակ կամ ագրեսիվ հաղորդումների ու սերիալների ֆինանսավորմանը: 

Եթերում կան շատ դրական հաղորդումներ, սակայն անորակ, բարոյա-էթիկական նորմերից դուրս սերիալների կամ այլ հաղորդումների կողքին դրանք մթագնում են,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը