Լրահոս

11.07.2012 13:24


Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքով հայտնաբերված վարչական իրավախախտումների ակտերը ճանաչվել են անվավեր

Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքով հայտնաբերված վարչական իրավախախտումների ակտերը ճանաչվել են անվավեր
Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է.
Հաշվի առնելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը ս.թ. մայիսի 19-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում տեսանելի չի եղել` Ճանապարհային ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի 9-ի N 17/4-17110 որոշմամբ 2012 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 2181 գործերով կայացվածվարչական ակտերը (որոշումներըճանաչվել են անվավեր:
Այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ վճարել են անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները, դրանք հետ ստանալու համար կարող են համապատասխան դիմում ներկայացնել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9)` դիմումին կցելով որոշման պատճենը կամ դիմումում նշելով որոշման համարը:
 
Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը