Լրահոս

13.07.2012 10:06


«Վիլնյուսը ճարտարապետի աչքերով»` լուսանկարչական ցուցահանդես

«Վիլնյուսը ճարտարապետի աչքերով»`  լուսանկարչական ցուցահանդես

Հուլիսի 13-ի ժամը 18։00-ին Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի կունենա «Վիլնյուսը ճարտարապետի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասը, այլ դիվանագետներ և բազմաթիվ հյուրեր։ 

Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանում Լիտվայի դեսպանության, Հայաստանի ճարտարապետների միության և Հայաստանում Լիտվայի պատվավոր հյուպատոս Լևոն Սաղաթելյանի աջակցությամբ։

Ցուցահանդեսը գործելու է հուլիսի 13-ից մինչև հուլիսի 25-ը։

Այս խորագրի վերջին նյութերը