Լրահոս

13.07.2012 16:48


ՀՅԴ-ի այլընտրանքային առաջարկը

ՀՅԴ-ի այլընտրանքային առաջարկը

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը ՀԱԿ–ինն է եղել և իրենք մտավախություն են հայտնել, որ անհրաժեշտ 44 ստորագրությունն այս շրջանում հնարավոր չի լինի հավաքել։

Փոխարենը ՀՅԴ-ն այլընտրանքային առաջարկ ունի, որը ենթադրում է մի քանի փուլից բաղկացած գործընթաց։ Դրանցից մեկը պատկան մարմիններին ուղղված պատգամավորների հարցաշարն է։ Իսկ հետագա քայլերը ՀՅԴ-ն, ՀԱԿ–ը, «Ժառանագությունը» և ԲՀԿ–ն պետք է քննարկեն սեպտեմբերին:

–Այս վիճակն առաջացել է գործադրի և մյուս օղակների ոչ բավարար աշխատանքից: Ակնհայտ է, որ այս հարցում ԱԺ-ի միջամտությունը անհրաժեշտ է, ինչը կարող է կատարվել կանոնակարգ օրենքին համպատասխան,-ասել է Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը