Քաղաքական

19.07.2012 22:05


Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.4 տոկոսը

Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.4 տոկոսը

Այսօր կայացած Արցախի նախագահի ընտրություններին, ժամը 20.00-ի տվյալներով, մասնակցել է 72 833 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73.4 տոկոսը: Ստեփանակերտում մասնակցությունը 68.4 տոկոս է, Ասկերանում` 79.7, Հադրութում` 82.7, Մարտակերտում` 75.1, Մարտունիում` 70.3, Շահումյանում` 86.4, Շուշիում` 74.3, Քաշաթաղքում` 77.4, Երևանում` (ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում) քվեարկությանը մասնակցել է 92.3 տոկոսը:

Քվեարկությունն ընտրատեղամասերում ավարտվել է ուղիղ 20:00-ին: Քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը կհրապարակվի 24:00-ին: 

Այս խորագրի վերջին նյութերը