Լրահոս

23.07.2012 21:36


ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կհյուրընկալվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

ՌԴ  Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կհյուրընկալվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում

Հուլիսի 24-ին` ժամը 12:15-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների, առաջատար գիտնականների եւ գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է ուղենշել հայ եւ ռուս գիտնականների միջեւ  գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը