Լրահոս

23.07.2012 17:50


Վիրտուալ մոմոավառություն համացանցում

Վիրտուալ մոմոավառություն համացանցում

 ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի  կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում, ներառյալ նրան մահ պատճառած  խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի են  ունենալու մոմավառության հանդիսավոր արարողություններ:

Բացի այդ նախատեսվում է վիրտուալ մոմոավառություն համացանցում:

Յուրաքանչյուր  ոք, ով ցանկություն ունի մասնակցել Ինտերնետային ակցիային, պետք է անի հետևյալը.

1. տեսանկարում է 15 վարկյանանոց սիրողական վիդեո (բջջային հեռախոսով կամ որևէ տեսանկարահանող սարքով,) որտեղ վառվող մոմը ձեռքին ասում է հետևյալ տողերը. "Ես վառում եմ այս մոմը (օրինակ) ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի և ապազգային համակարգի բոլոր զոհերի համար" .

Նախադասությունը արտասանելուց առաջ, պատկերացնելով հանցագործներին, Ձեր հայացքը, մոտավորապես 4 կամ 5 վարկյան  ուղիղ և լուռ նայելով ուղղեք տեսախցիկին:

2. Տեսանկարահանված վիդեոներն ուղարկվում են այս հասցեին. [email protected],

Ձեր ուղարկած նյութերի հիման վրա, մոնտաժային աշխատանքները ավարտելուց հետո ստեղծվելու է համահայկական տեսահոլովակ, որը  քառասունքի օրը տեղադրվելու է youtube-ում:

Մոնտաժային աշխատանքները հասցնելու համար, խնդրում ենք տեսանյութերը  ուղղարկել մինչև ՀՈՒԼԻՍԻ՝ 29-ը  վերոնշյալ email-ին:

Խնդրում ենք նաև այս հայտարարությունը տարածել Ձեր շրջապատում:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը