Լրահոս

24.07.2012 15:46


Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Գագիկ Ծառուկյանի ուղերձը

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին.

«Հարգելի  օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ, մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ  դուք  կդրսևորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում և աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի  ինքներդ եք գիտակցում հաջողության կարևորությունը:

Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում և Սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի, Օրհներգի և Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով:

Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում  հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր աժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում՝ արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի  զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը:

Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին: Արդարացրեք սպասելիքները: Հաջողություն և հաղթանակ   եմ մաղթում ձեզ»:

Այս խորագրի վերջին նյութերը