Լրահոս

25.07.2012 11:52


Լուկաշենկոյին չեն թույլատրել մասնակցել «Օլիմպիադա–2012»–ին

Լուկաշենկոյին չեն թույլատրել մասնակցել «Օլիմպիադա–2012»–ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մերժել են հավատարմագրել Լոնդոնւմ կայանալիք «Օլիմպիադա–2012»–ին։ Այս մասին «Թվիթեր»–ի իր էջում տեղեկացրել է Ռուստաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը։  

«Իսկ ի՞նչ եղան օլիպիական արժեքներն ու ավանդույթները։ Ամեն դպրոցական գիտի, որ Հունաստանում խաղերի ժամանակ հաշտություն էր կնքվում»,–գրել է նա։

Այս որոշման մասին պաշտոնական Մինսկի արձագանքը դեռ հայտնի չէ։

Ավելի վաղ Լուկաշենկոն բացասաբար էր արտահայտվել Օլիմպիական խաղերի մասին՝ հայտարարելով, որ դրանք քաղաքականացված են։

«Դա քաղաքականություն է, երբեմն՝ կեղտո՛տ քաղաքականություն»,–հայտարարել էր Լուկաշենկոն, ով միաժամանակ նաև Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է։

Բելառուսի և այդ երկրի պաշտոնյաների նկատմամբ գործում են Եվրամիության պատժամիջոցները։ Նրանց արգելված է մուտք գործել ԵՄ երկրներ։ Այսպիսով՝ ԵՄ–ն բելառուսական իշխանությանը պատժել է ընտրություններում խախտումների և ընդդիմության նկատմամաբ հետապնդումների համար։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը