Լրահոս

25.07.2012 12:47


«18 տարեկան աղջիկն արդեն պառավ է». եզդի համայնքը կառավարության որոշումը դժբախտություն է համարում

«18 տարեկան աղջիկն արդեն պառավ է». եզդի համայնքը կառավարության որոշումը դժբախտություն է համարում

Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը՝ եզդի համայնքը, կտրականապես դեմ է վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի՝ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվել 18 տարեկանը:

«medialab.am»–ի փոխանցմամբ՝ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը նախագիծը «դժբախտություն» և «ոչ մարդկային օրենք» է համարում իրենց համար, քանի որ եզդի աղջիկներն ամուսնանում են 15-16 տարեկանում:

«18 տարեկան աղջիկն արդեն պառավ է մեզ համար՝ «տիրըսը»: Մեզ մոտ 18-19 տարեկան աղջիկները չեն էլ ամուսնանում, քանի որ ուզողներ չեն ունենում: Եզդի համայնքը դեմ է այս օրենքի ընդունմանը: Կառավարությունը, հավանություն տալով նման օրենքի, պետք է հաշվի առնի ամենամեծ ազգային փոքրամասնության խոսքը, մեր սովորույթները, ազգային օրենքներն ու կրոնական ավանդույթները,-ասել է նա։–Սա մարդկանց երջանկության վրա կնիք է դնում: Հիմա 18 տարեկան տղան որ ամուսնանա 16 տարեկան աղջկա հետ, պետք է բանտ նստի՞: Այս օրենքի ընդունումը կնպաստի եզդիների արտագաղթին. մարդիկ շուտ կամուսնանան ու կլքեն Հայաստանը: Վաղ ամուսնությունը չի կարող վերանալ եզդիների մոտ: Դժբախտություն է սա մեզ համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը