Լրահոս

02.06.2009 13:36


Ջրածածկման վտանգ Բուրաստան գյուղում

 

Հունիսի 1-ին, ժամը 12.00-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղից տեղեկություն է ստացվել, որ Ազատ գետի ջրի մակարդա­կի բարձրացման հետևանքով հարակից հողամասերին վտանգ է սպառնում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ազատ գետին հարող տնամերձ հողամասերը և  կից հացատունը ջրաողողման վտանգի տակ են:

Ջրամբարի ղեկավարությանը և Բուրաստանի գյուղապետին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ վտանգը կանխելու ուղղությամբ:

Հայաստանի փրկարար ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը