Լրահոս

02.06.2009 13:58


Ահարոն Ադիբեկյան. «Եղավ այն, ինչ պետք է լիներ»

Ահարոն Ադիբեկյան. «Եղավ այն, ինչ պետք է լիներ»

Երևանի ավագանու ընտրություններից առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել էր, թե ով իր հետ կռվում է, պարտվում է։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ հենց այդպես էլ եղավ։

-Նախ, ես կցանկանայի, որ այստեղ գտնվեր «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներից գոնե մեկն ու մեկը, որոնք հայտարարում էին, որ 40%-ն իրենք անցնելու են, և քաղաքապետը կլինի Քուշկյանը։ Կցանկանայի, որ այստեղ լիներ Աղասի Արշակյանը, որը ՀԱԿ-ին տալիս էր հիսունքանի տոկոս, ՀՀԿ-ին՝ 20%: Այստեղ լինեին ՀՅԴ-ի ներկայացուցիչները, օրինակ՝ Ռուստամյանը, որը պնդում էր, թե Ադիբեկյանը նախ վերլուծությունն ա անում, որոշում ա՝ ինչ թվեր պիտի տա, նոր, իբր, հետազոտություն ա անում։ Ես կցանկանայի այստեղ տեսնել այն կենտրոնների հետազոտողներին, որոնք ՀԱԿ-ին տալիս էին ջախջախիչ հաղթանակ, Դավիթ Շահնազարյանին, որ ասեց՝ 85%-ը մերն ա, Լևոն Զուրաբյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 65-67% ձայները մերն ա, ու այդ բոլորին ասել մի բան. այս ընտրություններն անցել են այնպես, ինչպես որ մենք միշտ սովորական կատարում ենք (լավ թե վատ, դա մի քիչ այլ խնդիր է),- ասել է Ա. Ադիբեկյանը։

 Սոցիոլոգը նշել է, որ չափել են կաշառման և վարչական ռեսուրսի ազդեցությունը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վրա, և այն 5%-ից չի անցել։ «Այսինքն, չէր կարող պատահել, որ, իրոք, ՀԱԿ-ը ստանար 60%, և իրականում նրան վերագրեին 18%։ Էդքան տոկոս ձայները թաքցնելն անհնար է»։ Իսկ թե լցոնումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել, Ա. Ադիբեկյանը դժվարացել է պատասխանել՝ նշելով, որ դա պարզելու համար առանձին հարցում՝ «էքզիթ փոլ» է անհրաժեշտ անցկացնել, ինչի պատվերն իրենք չունեն, և ինչը շատ ավելի թանկ «հաճույք» է։

Այս խորագրի վերջին նյութերը