Քաղաքական

30.07.2012 10:33


Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունն է հրավիրել Արթիկի ոստիկանապետի գործողությունների վրա

Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունն է հրավիրել Արթիկի ոստիկանապետի գործողությունների վրա

Լուսանկարիչ, ծրագրավորող Զորիկ Գալստյանը ֆեյբուքյան իր էջում ՀՀ ոստիկանապետի ուշադրությունն է հրավիրել Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գործողությունների վրա։

«Նա այսօր որոշել էր շրջանի տարածքով անցնող ջրանցքներից մեկի ամբողջ ջուրը հատկացնել հայրենի գյուղին, ավելի Ճիշտ եղբորը՝ Մեղրաշեն գյուղի գյուղապետ Հունան Պետրոսյանին։ Ասեմ, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ գյուղապետը մի քանի տասնյակ հեկտար հող է մշակում: Ոստիկանապետի կամայական գործողություններից զայրացած Մեծ Մանթաշ գյուղի բնակիչներն այսօր մի քանի ժամով փակել են Արթիկ-Ալագյազ և Մանթաշ-Գյումրի ճանապարհները»,–գրել է Զ. Գալստյանը՝ ավելացնելով, որ հարազատ եղբորը ջրով օգնելու օպերացիան իրականացնելու համար ոստիկանապետը մոբիլիզացրել էր Արթիկի ոստիկանության համարյա ամբողջ կազմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը