Լրահոս

30.07.2012 11:00


Բնակիչներն օձեր են նկատել

Բնակիչներն օձեր են նկատել

Հուլիսի 27-28-ը ահազանգեր են ստացվել, որ օձ է նկատվել Կոտայքի մարզի Զովունի գյուղւմ և Գյումրիի Կազաչի պոստ փողոցի թիվ 2 շենքի մոտ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը:

Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

 

***

Հուլիսի 29-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Երկաթուղայինների փողոցի թիվ 1 շենքի 28-րդ բնակարանում օձ կա, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ:

Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները:

Ժամը 11.25-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ, որը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը