Լրահոս

30.07.2012 13:30


Պարգևատրման պաշտոնական արարողություն Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում

Պարգևատրման պաշտոնական արարողություն Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում

 Հուլիսի 29-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգևատրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ:

            Սումիո Էդիմուրան 2011թ. սեպտեմբերին 3-ին ՀՀ Նախագահի Հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Սումիո Էդիմուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնեց
Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը

 Տեղեկանք: Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա)` զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման և զարգացման գործում:

Վերջին 13 տարիների ընթացքում Ս. էդամուրան ղեկավարում է Ճապոնիա-Հայաստան ընկերությունր, որի գործունեությունր աջակցում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերի զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը