Քաղաքական

31.07.2012 09:54


Պահանջում են դադարեցնել ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումը

Պահանջում են դադարեցնել ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումը

2012 թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւորգյանին` 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) եւ 258 (խուլիգանություն) հոդվածներով:

Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից, եւ որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Այդ թվում`

* Երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է սույն գործով որպես տուժող եւ վկա ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա:

*  Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել:

*  Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալելու պահին ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից:

* Բերման ենթարկելու, ինչպես նաեւ որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության:

* Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու եւ իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:  

* Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպին ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում:

* Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Այս ամենից զատ, մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ շատ ավելի ծանր դեպքերի առնչությամբ դատարանը կայացրել է նույնիսկ ազատազրկում չնախատեսող վճիռներ: Հետեւաբար, դատավճիռը ինքնին եւ պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները մեր կողմից որակվում են որպես խտրական արդարադատության կիրառում:

Ընդդիմադիր հայացքների տեր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման վճռի կայացումը մեկ անգամ եւս փաստում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող բռնությունները եւ քաղաքական հալածանքները Հայաստանում ոչ միայն չեն դադարել, այլեւ նոր նախագահական ընտրությունների շեմին նոր որակ ու նոր դրսեւորումներ են ստանում: Սա մի կողմիցկարելիէդիտարկել որպես գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության մեջ վախի մթնոլորտի տարածման փորձ, իսկ մյուս կողմից՝ադմինիստրատիվռեսուրսիհիմնականապահովող ռեպրեսիվ իրավապահհամակարգին՝անկաշկանդ գործելուհրահանգ:

Մենք` ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք արդարադատության հետ աղերս չունեցող նման վճռի կայացումը եւ ՀՀ իշխանություններից պահանջում`

  • Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ;
  • Վերջ տալ քաղաքական հետապնդումներին, հալածանքներին ու բռնություններին;
  • Հրաժարվել խտրական դատավարություններց եւ արդարադատության միտումնավոր նենգափոխման արատավոր պրակտիկայից:

Կոչ ենք անում նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենցուշադրությունը սեւեռել այս գործի վրա եւ ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հտապնդումները դադարեցնելու եւ Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» նախագահ                                                              Իզաբելլա Սարգսյան

 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» նախագահ                                                            Նատալիա Մարտիրոսյան

Իրավունքի եւ ազատության կենտրոն Նախագահ Վարդան Հարությունյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ  նախագահ                                                               Լևոն Բարսեղյան

 «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» նախագահ                                                               Ստեփան Դանիելյան

 

 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» Նախագահ Արթուր Սաքունց

 

 «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոնտրոն» գործադիր տնօրեն                                                 Վարուժան Հոկտանյան

 

Այս խորագրի վերջին նյութերը