Լրահոս

31.07.2012 11:01


Մադոննան իր համերգի ձախողման համար մեղադրել է սրիկաներին (տեսանյութ)

Մադոննան իր համերգի ձախողման համար մեղադրել է սրիկաներին (տեսանյութ)

Ինպես տեղեկացրել էինք, հուլիսի 26-ին Փարիզում աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի 2-րդ համերգն ավարտվել էր սկանդալով։ Համերգը նախ 30 րոպե ուշ էր սկսվել, իսկ հետո Մադոննան 5 երգ էր երգել ու առանց որևէ խոսք ասելու հեռացել: Հանդիսատեսին նման արհամարհական պահվածքը վիրավորել էր։ Ի պատասխան՝ նրանք սուլել էին և ետ պահանջել իրենց տոմսի գումարը՝ 80-180 եվրո։

Կատարվածի համար Մադոննան մեղադրել է սրիկաներին։ Նա այդ համերգն իր համար մոգական պահ է անվանել և ափսոսանք հայտնել, որ դրա ավարտին մի քանի սրիկաներ շշեր են նետել բեմ և ձևացրել, թե իր վիրավորված երկրպագուներն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը