Լրահոս

31.07.2012 18:10


Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հայտնաբերվել են հետախուզվողներ
Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Արարատ քաղաքի զբոսայգուց  բերման են ենթարկել 1974 թ. ծնված Միշա  Գաբրիելյանին, որը ս/թ հուլիսի 26-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
 
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 30-ին Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և կամավոր ներկայացել ոստիկանություն 1984 թ. ծնված Վահագն  Մխեյանը, որը 2009 թ. նոյեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
 
***
Հուլիսի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արման  Մարտիրոսյանը, որը ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության Չերկեսկ քաղաքի իրավապահների կողմից  2010 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր  խարդախության  մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը