Լրահոս

31.07.2012 19:25


Շունը հոտոտելով հայտնաբերել է տիրուհու կրծքի քաղցկեղը

Շունը հոտոտելով հայտնաբերել է տիրուհու կրծքի քաղցկեղը

Պեննի անունով շունը հոտոտելով հայտնաբերել է  իր 43–ամյա տիրոհու՝ Շերոն Ռոուլինսոնի կրծքի քաղցկեղը։ Ռոուլինսոնի խոսքերով՝ շունը երկար ժամանակ փորձել է հասկացնել իրեն հիվանդության առկայության մասին՝ քաղցկեղի հատվածը մե՛կ հոտոտել է, մե՛կ թաթով դիպել։ Իսկ մի գիշեր անսպասելիորեն թռել է տիրուհու կրծքին, ինչից հետո Ռոուլինսոնն ուժեղ ծակոց է զգացել։ Հաջորդ օրը նա ձախ կրծքում ուռածություն է նկատել և որոշել է, թե շան թռչելու հետևանքն է։ Բայց որոշ ժամանակ անց բրիտանուհին, ում մայրը մահացել է կրծքի քաղցկեղից, որոշել է դիմել բժշկի։ Եվ հենց այն մասում, որտեղ ցույց է տվել Պեննին, քաղցկեղ է հայտնաբերվել։ Բուժումից հետո Պեննին դադարել է հոտոտել այդ հատվածը։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը