Լրահոս

31.07.2012 15:45


ANCA–ն հիասթափված է Հայաստանի պատվիրակությանը շատ կարճ ցուցադրելուց

ANCA–ն հիասթափված է Հայաստանի պատվիրակությանը շատ կարճ ցուցադրելուց

NBC Universal Media-ի նախագահ Ստեֆան Բուրկեին ուղղված Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի նամակը.

«Հայազգի բոլոր հանդիսատեսների անունից ցանկանում եմ մեր համընդհանուր հիասթափությունը հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակությունը շատ կարճ ցուցադրվեց և առանց որևէ մեկնաբանության: Մենք մտահոգված ենք, որ արարողության ցուցադրության ժամանակ Հայաստանը ոչ մի կերպ չհիշատակվեց մեկնաբանների կողմից:

Հայաստանի վերաբերյալ որոշ տեղեկություններ տալու փոխարեն, մեկնաբանները միայն ասացին. այժմ անցնում են Հայաստանի ներկայացուցիչները:

Ավելին, Հայաստանին հատկացված ժամանակը բավարարեց միայն մեկ մարդու ցույց տալու համար բազմանդամ պատվիրակությունից: Նման քամահրական վերաբերմունքը անհարգալից է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև ողջ հայկական Սփյուռքի համար, այդ թվում ԱՄՆ 1,5 մլն հայերի համար:

Ավելին, դա խարխլում է վերաբերմունքը նաև NBC հանդեպ, որը ձևավորվել է այն հանդիսատեսի մոտ, որոնք անտարբեր չեն հայերի նկատմամբ: Մենք կոչ ենք անում բացատրել նման գործողությունների դրդապատճառներն ու ներողություն խնդրել, ինչպես նաև լիարժեք լուսաբանել հայկական հավաքականի ելույթները Օլիմպիական խաղերում»։

Այս խորագրի վերջին նյութերը