Լրահոս

03.06.2009 16:22


Թմրանյութի հայտնաբերում

Հունիսի 3-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից թմրամիջոց պահելու կասկածանքով բերման ենթարկված, 1956 թ. ծնված Լևոն Բ.-ի մոտից հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային փաթեթ, որոնցից մեկի մեջ առկա էր մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով 2 զանգված, համապատասխանաբար 5 գ և 1,5 գ կշռով, իսկ մյուս փաթեթի մեջ առկա էր մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով 1 զանգված՝ 1,4 գ կշռով և 4,4 գ ընդհանուր կշռով բամբակե խծուծներ՝ պատված մուգ շագանակագույն փոշիով:
Ըստ Լևոն Բ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը թմրամիջոց է և այն պատկանում է իրեն, որը ձեռք է բերել 2008 թ. աշնանը:
Կատարվում է հետաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը