Լրահոս

18.01.2011 15:46


ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ: Մրցույթի մասնակիցները պետք է առաջարկեն համազգեստի և տարբերնշանների հետևյալ տարբերակները'

-  ուսադիրների, գլխարկանշանների, զորատեսակների /համազորային, զրահատանկային, ավտոմոբիլային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի, բժշկական ծառայության, ինժեներական, հատուկ նշանակության, կապի զորքերի և խաղաղապահ զորքերի/ խորհրդանշանների, զինվորական կոչումների տարբերանշանների և թևքանշանների տաբերակներ,

-  տոնական և ամենօրյա համազգեստ /ռազմաօդային ուժերի և մյուս զորատեսակների/' սպայական, ենթասպայական, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների և սաների համար,

-  պատվոպահակային վաշտի և նվագախմբի շքերթային և տոնական համազգեստների տաբերակներ:

Առաջարկվող խորհրդանշանները պետք է ունենան ազգային խորհրդանշական իմաստ և համապատասխանեն զինանշանագրության պահանջներին:

Հաղթող առաջարկների համար սահմանվում է հետևյալ մրցանակային ֆոնդը' 

- լավագույն խորհրդանշանի դիզայնի առաջարկ' /ուսադիրներ, զինվորական կոչումների տարբերանշաններ, զորատեսակների խորհրդանշաններ, թևքանշաններ և գլխարկանշաններ/ -3 000 000 ՀՀ դրամ,

- լավագույն համազգեստի դիզայնի առաջարկ' 1 000 000 ՀՀ դրամ,

- պատվո պահակային վաշտի և նվագախմբի համազգեստի լավագույն առաջարկ' 1 000 000 ՀՀ դրամ:

Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետը' 2011 թվականի փետրվարի 28:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը