Լրահոս

03.06.2009 16:42


Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում մշտապես զգացել են Նիդեռլանդների բարյացակամությունը և օժանդակությունը»

Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում մշտապես զգացել են Նիդեռլանդների բարյացակամությունը և օժանդակությունը»

Հունիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Էլդերենբոշին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը և շեշտել, որ Հայաստանում մշտապես զգացել են Նիդեռլանդների բարյացակամությունը և օժանդակությունն ինչպես ուղղակի, այնպես էլ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ հետագայում ևս հայ-նիդեռլանդական համագործակցությունը կշարունակի զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում՝ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը: Այդ համատեքստում Հ.Աբրահամյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում  հնարավոր կլինի ակտիվացնել  երկու երկրների օրենսդիրների միջև շփումները:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Նիդեռլանդների խորհրդարանների միջև արդեն իսկ գոյություն ունեցող պատգամավորական և փորձագիտական փոխանակումների ծրագրերը: Նրանք կարևորել են երկու երկրների Վերահսկիչ պալատների միջև համագործակցությունը, ինչպես նաև փորձի փոխանակումը հարկային և մաքսային բնագավառներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն առնչվող հարցեր:

Ամփոփելով զրույցը՝ Հ.Աբրահամյանը հաջողություններ է մաղթել դեսպան Էլդերենբոշին իր ձեռնարկումներում և հույս հայտնել, որ նա բարեկամական կապը մեր երկրի հետ կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ևս:

Այս խորագրի վերջին նյութերը