Հարցազրույց

02.08.2012 16:21


Ջուս.

Ջուս.

–Անցյալ անգամ մեզ հետ զրույցում ասել էիք, որ այս տարի չեք կարողանա ամառային հանգստի գնալ, քանի որ շատ ծանրաբեռնված ժամանակացույց ունեք՝ համերգներ, տեսահոլովակներ և այլն։ Այժմ ինչ–որ բան փոխվե՞լ է, հանգստանալո՞ւ եք։

–Չէ, իհարկե՝ ոչ։ Հիմա մի հատ էլ եմ տեսահոլովակ նկարահանում։

–Իսկ սովորաբար որտե՞ղ եք սիրում հանգստանալ և ի՞նչ շրջապատում։

–Իհարկե՝ այնտեղ, որտեղ կա ծով։ Կուզենայի կղզի գնալ, օրինակ՝ Մավրիկիա կամ Կանարյան կղզիներ։

–Իսկ Հայաստանում հանգիստն անցկացնելու գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։

Նորմալ։ Իհարկե, կարելի է ընկերների հետ, առանց իրենց չեմ կարծում որ հետաքրքիր կլինի։

–Հայաստանում մարդիկ շատ են բողոքում, թե հանգստանալու հնարավորություն չի լինում։ Ըստ Ձեզ՝ եթե փորձենք անաչառ լինել, իրո՞ք դա այդպես է։

–Մարդիկ կան, իհարկե, չունեն հնարավորություն, բայց կոնկրետ իմ բոլոր ծանոթներն ու ընկերները ունեն նման հնարավորություն... Ես, օրինակ, շատ կուզենայի տարվա մեջ երեք անգամ գնալ հանգստանալու։

–Հայաստանում մի հետազոտություն է անցկացվել, ըստ որի՝ մարդկանց 70 տոկոսը հանգստի գնալու հնարավորություն չի ունենում։ Ըստ Ձեզ՝ սա՞ է նաև պատճառներից մեկը, որ մեր քաղաքացիներից շատերը մի քիչ նյարդայնացած ու լարված են։

 –Հա, այդպիսի բան էլ կա։ Դրանից մարդիկ դառնում են չար ու չբավարարված։

Հայաստանի հասարակությունը հիմա չարացա՞ծ է։

Չեմ կարող ասել, չէ… կան, իհարկե, շատ լավ մարդիկ, բայց չարերն էլ կան։ Եթե մարդը չար է, հարստանա էլ՝ ավելի է չարանալու։

–Փողը մարդուն փչացնո՞ւմ է։

Իհարկե՝ այո։ Փողին պետք է ճիշտ վերաբերվել. ոչ թե դու իրա ստրուկը լինես, այլ ինքը քոնը։ Փողը միջոց է, որ մարդու համար կոմֆորտ լինի, ոչ թե միջոց, որ, տեսեք–տեսեք... ինչ–որ ցուցադրական... Էն մեկ–մեկ լինում են տենց ջահելներ, որ ցուցադրական ցույց են տալիս, որ իրենք փող ունեն, ու աշխարհը իրենցն ա։ Դա նենց ծիածաղալու ա նայվում։ Մեկ–մեկ որ ավտո ա անցնում ճռցնելով, ես էլ անցնելուց եմ լինում, միշտ ֆռում՝ ասում եմ. «Վա՜խ, ինչ լաավն ես, ա՜խ»։ Այսինքն՝ ձեռ եմ առնում, էլի։

–Այսինքն՝ ամեն դեպքում մարդուց է կախված. եթե նա կարողանում է իրեն վերահսկել ու փողից կախվածության մեջ չընկնել, ապա հարստանալու մեջ վատ բան չկա՞։  

–100 տոկոս։ Ուղղակի մարդիկ կան, որ չեն ունեցել ու հանկարծ ունենում են... դա ամենաահավոր բանն ա դառնում։ Ավելի լավ ա՝ տենց մարդկանց հետ չշփվես։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը