Լրահոս

04.08.2012 12:41


Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 4/1 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել էր:
Ճանապարհային ոստիկանության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը երեկոյան պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1985թ. ծնված Լաերտ Շահբազյանը, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը