Լրահոս

04.08.2012 18:42


Զենք-զինամթերք՝ բնակարանից

Զենք-զինամթերք՝ բնակարանից
Օգոստոսի 3-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմավիր քաղաքի մի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են կարճեցված փողով 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան, օդամղիչ հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 2 որսորդական դանակ և տարբեր տրամաչափի 20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը