Լրահոս

05.08.2012 00:34


Նորայր Վարդանյանը 11-րդն է

Նորայր Վարդանյանը 11-րդն է

Լոնդոն-2012-ի ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նորայր Վարդանյանը երկամարտում գրավեց 11-րդ տեղը։

94 կգ քաշային Նորայր Վարդանյանը յուրաքանչյուր վարժությունում  միայն առաջին փորձը հաջողեց։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 170 կգ, ինչը 13-րդ արդյունքն էր, իսկ հրում վարժությունում բավարարվեց 210 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ նորայր Վարդանյանը Յուրի Վարդանյանի որդին է:

Այս խորագրի վերջին նյութերը