Լրահոս

18.01.2011 15:48


Ջազմեն Լևոն Մալխասյանը դեմ է Ակսել Բակունցին աշխատանքից զրկելուն

Ջազմեն Լևոն Մալխասյանը դեմ է Ակսել Բակունցին աշխատանքից զրկելուն

ՀՀ կառավարության որոշմամբ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին։

Հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանն այս որոշմանը դեմ է։

-Բացասական եմ վերաբերվում, որովհետև 30 տարի Ակսել Բակունցն աշխատել է և շատ լուրջ ու հետաքրքիր արդյունքներ է տվել։ Ինչո՞ւ են իրեն հանում այդ գործից, որովհետև միավորելն իրեն հանել է նշանակում, չէ՞,-«7օր»-ին ասել է ջազմենը՝ որոշակիացնելով, որ ինքը հատկապես դեմ է ոչ թե վերոնշյալ երկու քոլեջների միավորմանը, այլ Ա. Բակունցին այդ աշխատանքից զրկելուն։

-Եթե Ակսել Բակունցը պիտի մնա, թող միավորեն։ Իսկ Նադեժդա Սարգսյանը «Սերպանտին»-ում սկսել է Ակսել Բակունցի մոտ։ Նադեժդա Սարգսյանին սարքել է Նադեժդա Սարգսյան Ակսել Բակունցը։ Ես ոչ թե Նադեժդա Սարգսյանին դեմ եմ, այլ Ակսել Բակունցին հանելո՛ւն եմ դեմ,-ընդգծել է Լ. Մալխասյանը՝ նշելով նաև, որ տասնյակ երգիչներ, երաժիշտներ արհեստավարժ են դարձել հենց Ակսել Բակունցի շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը